Լրատվություն

«Խոստումից մինչև իրագործում» քննարկում՝ Բաց կառավարման գործընկերություն 2021Գլոբալ համաժողովի շրջանակներում

«Խոստումից մինչև իրագործում» քննարկում՝ Բաց կառավարման գործընկերություն 2021Գլոբալ համաժողովի շրջանակներում
16.12.2021

Դեկտեմբերի 16-ին կայացավ ԲԿԳ, ԱՄՆՄԶԳ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության կողմից կազմակերպված առցանց քննարկումը:

Քննարկումը վարում էր ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն աշխատանքային խմբի փոխտնօրեն Ջենիֆեր Լյուիսը: Քննարկման ընթացքում ներկայացվեցին ԲԿԳ Անկախ հաշվետվական մեխանիզմի-ի դիտարկումները, մասնավորապես Թինաթին Նինուան մատնանշեց 2016 թվականի Հակակոռուպցիոն գագաթնաժողովում ստանձնած պարտավորությունները, օրինակ ԲԿԳ-ի միջոցով ներկայումս իրականացվող Իրական շահառուների բացահայտման գործընթացը:
Վարչապետի աշխատակազմի ներքո գործող ԲԿԳ նախաձեռնության համակարգող/կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանն ընդգծել է, որ ԲԿԳ-ն արդյունավետ հարթակ է կառավարությունների համար համատեղ աշխատելու ոչ միայն քաղաքացիների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, այլև՝ միջազգային դոնոր գործընկերների հետ: Օրինակ՝ ԱՄՆ ՄԶԳ համագործակցության արդյունքում իրականացվել են բազմաթիվ հավակնոտ ծրագրեր:
Նաև այս համագործակցությունը կարող է լավագույնս նպաստել «Ժողովրդավարության համաժողով»-ին հնչեցված երկրների խոստումները և մարտահրավերները:
Կառլոս Պիմենտելը Դոմինիկյան Հանրապետության «de Compras y Contrataciones Públicas»-ի տնօրենը նշել է ԲԿԳ համագործակցության արդյունավետությունը և ազդեցիկ արդյունքները։
Մայքլ Ջարվիսը, «Թափանցիկության և հաշվետվողականության նախաձեռնության» տնօրեն ասաց, որ ԲԿԳ-ն կարևոր դեր ունի «Ժողովրդավարության համաժողով»-ից դուրս: ԲԿԳ հարթակը տալիս է հնարավորություն հնչեցված պարտավորությունները զարգացնել և դարձնել ավելի հավակնոտ:

Թողնել մեկնաբանություն